Հայաստանում ընթացող իրադարձությունների ֆոնին հետին պլան մղվեցին մի շարք «հռչակավոր» գործիչներ, օրինակ` Բրյուսովի անվան համալսարանի ռեկտորի աթոռին բազմած, լեգենդար товарищ Гюрджинян-ը: Սակայն, ինչ էլ լինի, պետք է հիշել, որ վերջինս ապրում է Հայաստանում, մեր կողքին և շնչում է մեր շնչած օդը:
Այժմ պարզենք, թե ինչով է այս օրերին զբաղվում լեգենդար товарищ Гюрджинян-ը:
ՈՒրեմն, Բրյուսովի անվան համալսարանի կայքում գրված է, որ շուտով «տեղի կունենա տարածաշրջանային աշխատարան՝ նվիրված Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում էկոքաղաքացու կողմից ստանձնած պարտականություններին»:
Հասկացա՞ք:
Ըստ ամենայնի, մեր տարածաշրջանում կան էկոքաղաքացիներ, որոնք ունեն պարտականություններ:
Անհայտ է, թե ովքե՞ր են այդ «էկոքաղաքացիները» և ի՞նչ «պարտականություններ» նրանք ունեն, սակայն հայտնի է, որ լեգենդար товарищ Гюрджинян-ը ցանկանում է ստանձնել էկոոստիկանի դերը:
Դե, որ «էկոքաղաքացիները» կատարեն իրենց «պարտականությունները»:
Իսկ, եթե լուրջ, ապա մսխվում է արևմտյան հերթական խոշոր դրամաշնորհը:
Ամեն դեպքում`
Слава товарищу Гюрджиняну !!!
Герою Слава !!!
Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ